ԱՄՆ-ն Եմենում իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը երեքշաբթի կոչ է արել Եմենում գտնվող իր քաղաքացիներին, այդ թվում՝ այդ երկրում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցներին, անհապաղ լքել երկիրը՝ ահաբեկչական հարձակումների վտանգի պատճառով, հաղորդում է Reuters-ը:
«Պետդեպարտամենտը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին հետաձգել իրենց ճանապարհորդությունները Եմեն և այն քաղաքացիներին, ովքեր գտնվում են Եմենում, անմիջապես հեռանալ երկրից»,- գրված է Պետդեպարտամենտի կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Ի դեպ, Եմենում այսօր ամերիկյան անօդաչուից արձակված կրակից 4 մարդ է սպանվել. նրանք կասկածվում էին «Ալ-Կաիդայի» հետ կապեր ունենալու համար։
Օգոստոսի սկզբին ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցրել էր Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում իր դիվանագիտական առաքելությունների աշխատանքը։










