Սիրիայում ավելի քան 60 ապստամբ է սպանվել

15:43 • 07.08.13

Սիրիայի կառավարական ուժերը դարանակալել և մեծ քանակությամբ ապստամբների են սպանել, հայտնում է Al Jazeera-ն:

 

Ըստ աղբյուրի՝ խոսքն առնվազն 62 ապստամբի մասին է, իսկ դարանակալումը տեղի է ունեցել մայրաքաղաք Դամասկոսից հյուսիս-արևելք ընկած Ադրա արդյունաբերական քաղաքի մերձակայքում:

 

Տեղի իրավապաշտպանների տվյալներով՝ զոհվածները հիմնականում երիտասարդներ են, կա նաև 8 անհետ կորած:

 

Սիրիայի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սպանված ահաբեկիչները «Հաղթանակի ճակատ» խմբավորումից են, ովքեր փորձել են մերձակայքում ռազմական հենակետ գրավել: Ադրայի մերձակայքում մեծ թվով ապստամբներ են կենտրոնացած:

 

Մինչ օրս Սիրիայի երկուսուկեսամյա ճգնաժամի հետևանքով ավելի քան 100 հազար մարդ է զոհվել՝ ըստ ՄԱԿ-ի տվյալների: