Աֆղանստանում վիրավորել են կին սենատորի և սպանել են նրա աղջկան
Աֆղանացի կին սենատորը ծանր վիրավորվել է հարձակման հետևանքով, որը հավանաբար իրականացրել են թալիբները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով աֆղանական պաշտոնական ներկայացուցիչներին:
Նրա 8-ամյա աղջիկը և թիկնապահը սպանվել են:
Հարձակումը կատարվել էր այն ժամանակ, երբ սենատոր Ռոգուլ Հաիրզադը իր ընտանիքի հետ Քաբուլից ուղևորվում էր դեպի Նիմրոզ նահանգում գտնվող իր տունը: Բացի այդ վիրավորվել են նրա ամուսինը, որդին և մյուս աղջիկը:
Սենատոր Հաիրզադը Աֆղանստանի խորհրդարանի վերջին պալատ է ընտրվել 2010 թվականին: Նա ղեկավարում էր պաշտպանության և ներքին անվտանգության հանձնաժողովը:










