Արգենտինայում 10-հարկանի շենք է պայթել
Արգենտինական Ռոսարիո քաղաքի կենտրոնում գտնվող բազմահարկ բնակելի շենքում գազի արտահոսքի պատճառով հզոր պայթյուն է տեղի է ունեցել, ինչի հետևանքով մահացել է առնվազն 8 մարդ, ևս 63-ը հոսպիտալացվել են։
Ինչպես հայտնում է Лента-ն՝ Agence France-Presse-ին հղումով, ևս 19 մարդ անհայտ կորած է համարվում։ Պայթյունի հետևանքով փլվել են շենքի առջևի և հետևի ճակատային հատվածները, հրդեհ է բռնկվել։ Տասնյակ մարդիկ էլ թակարդի մեջ են հայտնվել շենքի վերին հարկերում։ Կրակը մարելու համար պահանջվել է մոտ 3 ժամ։
Քաղաքային իշխանությունները տարհանել են թաղամասերի բնակչության մեծ մասին, քանի որ պայթյունի հետևանքով վնասվել են նաև 10-հարկանի շենքին հարակից մյուս շինությունները, և փրկարարները մտավախություն ունեն, որ դրանք ևս կարող են փլուզվել։










