Թուրքիայում կալանավորները բանտ են հրկիզել

16:40 • 07.08.13

Թուրքական Բուրսա քաղաքի բանտում, որտեղ 51 կալանավոր է պահվում, առավոտյան հրդեհ է բռնկվել։


Ինչպես տեղեկացնում է թուրքական Zaman-ը, բանտի կալանավորներն այրել են իրենց ներքնակներն ու վերմակները՝ ի նշան բողոքի։ Դրանից էլ առաջացել է հրդեհը։


Այն մարելու համար հրշեջ մեքենաներ են ժամանել։


Կալանավորների դժգոհության պատճառը դեռ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ նրանք բանտային պայմանների բարելավում են պահանջում։