Երևանի Արտաշիսյան-Չեխով խաչմերուկում վրաերթի է ենթարկվել 9-ամյա տղա

11:20 • 07.08.13

«ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 6-ին՝ ժամը 13.30-ին,
Երևանի Արտաշիսյան և Չեխովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի։


Ինչպես տեղեկացնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Կատարվում է քննություն: