Հունաստանի հարավում 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

14:19 • 07.08.13

Հունաստանի հարավում՝ Աթենքից 125 կիլոմետր դեպի հյուսիս, 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Աթենքում, հաղորդում է Russia Today-ը:

 

Ցնցումները գրանցվել են 15.6 կիլոմետր խորության վրա:


Ավերածությունների և տուժածների մասին չի հաղորդվում: