Միջազգային միջնորդների ջանքերը Եգիպտոսում տապալվել են

16:58 • 07.08.13

Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ այդ երկրի տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների ու հակառակորդների միջև կոնֆլիկտը հարթելու արտասահմանցի միջնորդների 10-օրյա ջանքերը տապալվել են: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

 

Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրն այս անհաջողության ամբողջ մեղքը վերագրել է «Մուսուլման եղբայրներ» շարժմանը: Նա նաև շնորհակալություն է հայտնել արտասահմանցի դիվանագետներին ջանքերի համար:

 

Այս հայտարարությանը նախորդել էր մի շարք դիվանագետների և «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչների հանդիպումն «Աքրաբ» բանտում: