Չինաստանում թռչնագրիպը մարդուց մարդու է փոխանցվել

19:47 • 07.08.13

Գիտնականները հայտնել են, որ Չինաստանում գրանցվել է թռչնագրիպի նոր տեսակի` մարդուց մարդուն անցնելու առաջին դեպքը, ահազանգում է BBC-ն:


British Medical Journal-ում հրապարակված հոդվածում նշվում է, որ 32-ամյա չինուհին վարակվել է իր 60-ամյա հիվանդ հորը խնամելիս: Թե նա, թե հայրը մահացել են:


Մինչ այդ H7N9-ի մարդուց մարդ անցնելու դեպք չէր գրանցվել, միայն թռչունների հետ անմիջական շփման դեպքերում:
Փորձագետները միաժամանակ նշում են, որ այս նախադեպը այնուամենայնիվ չի նշանակում, թե վիրուսը հեշտ փոխանցելի է մարդկանց շրջանում:


Հունիսի 30-ի դրությամբ Չինաստանի արևելքում գրանցվել էր վարակման 133 դեպք, որոնցից 43-ը՝ մահվան ելքով: