Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում. այրվել է 700 հա անտառ

10:19 • 07.08.13

Թուրքիայի Հաթայ նահանգի Դիքմեջե, Գյուլդերել, Օղլաքյորեն, Ալահան գյուղերի միջև գտնվող անտառային տարածքում բռնկված հրդեհը մարել չի հաջողվում։


Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, հրդեհը բռնկվել է օգոստոսի 5-ին՝ տեղական ժամանակով 02։30-ին։ Հրդեհի բռնկման պատճառները դեռևս անհայտ են։

 

Հրդեհը տեսանելի է նաև Հաթայի կենտրոնից։ Մինչ այժմ ամբողջությամբ այրվել է 700 հա կարմիր սոճու անտառ։