Մեկ ամսվա ազատազրկում՝ Դուբայի մզկիթի հետևում համբուրվելու համար

11:10 • 07.08.13

Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կայացվել է հերթական արտառոց դատավճիռը. 31-ամյա կինն ու 19-ամյա երիտասարդը դատապարտվել են 1 ամսվա ազատազրկման՝ մզկիթի հետևում կայանված մեքենայում համբուրվելու համար։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, 2 ազատազրկվածներն էլ տեղաբնակներ են։ Նրանց համբուրվելիս նկատել է անցորդ տղամարդն ու անմիջապես հայտնել ոստիկաններին։

 

Կինն ու տղամարդը կտրականապես հերքել են, որ իրենց միջև սեռական հարաբերություն է եղել՝ խոստովանելով, որ միայն համբուրվել են։