Նայրոբիի միջազգային օդանավակայանը տարհանվել է՝ ուժեղ հրդեհի պատճառով
Քենիայի հիմնական օդանավակայանը տարհանվել է՝ ուժեղ հրդեհի պատճառով, հայտնում է BBC News-ը։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, հրշեջները պայքարում են կրակը մարելու համար. այն բռնկվել էր վաղ առավոտյան, մեկնման սրահի միգրացիոն ծառայության տարածքում և այնուհետ տարածվել միջազգային ժամանման սրահներ:
Զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում: Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ:
Հարյուրավոր ուղևորներ կուտակվել են օդանավակայանի դրսում: Բոլոր թռիչքները ստիպված են փոխել իրենց ուղղություններն այլ քաղաքներ և երկրներ:











