Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել Սիրիայում զանգվածային սպանությունները
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել ահաբեկչական ակտերն ու զանգվածային հաշվեհարդարները խաղաղ բնակիչների, մասնավորապես՝ Սիրիայի քրդերի դեմ, տեղեկացնում է Взгляд-ը։
«Դրան անհրաժեշտ է անհապաղ վերջ տալ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է վճռականորեն դատապարտի բոլոր ահաբեկչական գործողությունները և հետևողականորեն լինի այդ դիրքորոշումը պահպանելու հարցում»,-հայտարարել է Լավրովը։
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ զինյալներին հրահրելը միայն օգուտ է բերում ահաբեկիչներին, որոնք ցանկանում են հանրապետության տարածքում իսլամական խալիֆայություն ստեղծել։
«Եթե մենք ամեն ինչ ինքնահոսի թողնենք և շարունակենք հրահրել ընդդիմությանը, որպեսզի նա դուրս չգա ռեժիմը տապալելու կուրսից, ապա սիրիական կառավարական բանակն ու այսպես կոչված՝ Սիրիայի ազատ բանակը պատերազմում կհյուծվեն։ Դա ձեռնտու կլինի «Ջաբհաթ ան-Նուսրայի» և այլ ահաբեկիչներին, որոնք չեն թաքցնում, որ նպատակ ունեն Սիրիայում խալիֆայություն ստեղծել»,-ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսում սպանվել էին 450 քուրդ խաղաղ բնակիչներ, որոնցից ավելի քան 100-ը երեխաներ էին։
Այդ մահապատժի հետևում ահաբեկչական խմբավորումներ են եղել։










