Վենեսուելայի նախագահը նոր թվական է հորինել
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որը հայտնի է իր ելույթներում գեղեցիկ արտահայտությունների կիրառմամբ, երեքշաբթի նոր թվական է հորինել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վենեսուելական լրատվամիջոցներին հղումով։
Սիմոն Բոլիվարի բանակի սխրանքներին նվիրված հրապարակային ելույթում Մադուրոն ասել է. «Այսօր մենք ունենք Բոլիվարի միլիոնավոր և «միլիոնիկավոր» հետևորդներ»։
Մադուրոյի հայտարարությունը սոցիալական ցանցերում արդեն բուռն քննարկումների է արժանացել։ Օգտատերերը եկել են այն եզրահանգման, որ նման բառ օգտագործելով՝ նախագահն ի նկատի է ունեցել այն, որ երկրի ազգային հերոս Բոլիվարի հետևորդներն են ոչ միայն արական սեռի, այլև իգական սեռի ներկայացուցիչները։










