Մոսկվայի «Սադովոդ» շուկայում 1.000-ից ավելի ներգաղթյալ է ձերբակալվել

11:28 • 07.08.13

Մոսկվայի ոստիկանությունը շարունակում է ապօրինի ներգաղթյալների ձերբակալմանն ուղղված գործողություններ իրականացնել, գրում է «Комсомольская правда»-ն:

 

Այս անգամ ոստիկաններն այցելել են «Սադովոդ» շուկա, որտեղ փաստաթղթերը ստուգելու նպատակով ձերբակալել են հազարից ավելի մարդու:

 

ՌԴ-ի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ներկայում գործողությունները շարունակվում են: Հավանաբար ձերբակալվածների թիվը կշարունակի աճել, գրում է Интерфакс-ը:

 

Վերջին օրերին ապօրինի ներգաղթյալների դեմ ոստիկանության պայքարը զանգվածային բնույթ է ստացել: Մայրաքաղաքում և այլ շրջաններում ամեն օր ստուգվում են շուկաները, պահեստները, հանրակացարանները:
Մոսկվայի արևելյան հատվածում ստեղծվել է վրանային ճամբար այն ձերբակալվածների համար, որոնց երկրից վտարում է սպառնում: