Մոսկվայի բնակչուհին 133 ապօրինի ներգաղթյալ է գրանցել իր տանը
ՌԴ մայրաքաղաքի «Յուժնոյե Բուտովո» թաղամասում իրականացված ստուգումների արդյունքում ձերբակալվել է Մոսկվայի 29-ամյա մի բնակչուհի՝ երկրի տարածքում օտարերկրացիների անօրինական կացությունը կազմակերպելու համար, գրում է gazeta.ru-ն:
Նա իր բնակարանում է գրանցել 133 օտարերկրացիների՝ Միջին Ասիայից ներգաղթյալների՝ նախապես տեղյակ լինելով, որ նրանք չեն բնակվելու իր տանը:
Ներկայում ձերբակալված կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել անօրինական ներգաղթ կազմակերպելու մեղադրանքով:










