Մոսկվայում ղրղըզները դանակահարել են 4 ուզբեկի

01:01 • 07.08.13

Մոսկվայում սառը զենքի օգտագործմամբ բախումներ են տեղի ունեցել Կենտրոնական Ասիայի ներկայացուցիչների միջև, որոնց ընթացքում Ուզբեկստանի 4 քաղաքացիներ դանակահարվել են, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Интерфакс-ին:


Հաղորդագրության մեջ նշվում է, որ կռիվը տեղի է ունեցել Ուզբեկստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների միջև, որի ժամանակ Ղզրղստանի քաղաքացին վիրավորել է 4 ուզբեկների:


Տուժածները ծանր վիճակում հոսպիտալացվել են: Դեպքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: