Նարեկ Սարգսյանն ազատվել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից

15:55 • 07.08.13

Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ազատվել է այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից, լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը։


Հիշեցնենք, որ Tert.am–ի հետ զրույցում Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ավելի վաղ ասել էր, որ Նարեկ Սարգսյանը պաշտոնը թողնելուց հետո կղեկավարի կառավարությանն առընթեր Ճարտարապետության պետական կոմիտեն։
 

Արթուր Սարուխանյանը այս պահին չի կարող ասել, թե ով է փոխարինելու Նարեկ Սարգսյանին։ «Եթե հաղորդագրություն լինի, կիմանաք, այս պահին միայն կարող եմ ասել, որ Նարեկ Սարգսյանն է ազատվել պաշտոնից»,-նշեց նա։