Օբաման չեղյալ է համարել Պուտինի հետ հանդիպումը
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման չեղյալ է համարել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը՝ ռուսական իշխանությունների կողմից ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ժամանակավոր ապաստան տալու հարցի շուրջ ստեղծված լարվածության ֆոնին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ «Ասոշիեյթիդ պրեսին» հղումով։
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Սպիտակ տան անանուն աղբյուրը, Օբաման սեպտեմբերին կայցելի Սանկտ Պետերբուրգ՝ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, սակայն դրա շրջանակներում ռուս գործընկերոջ հետ չի հանդիպի։
Գործակալության համաձայն՝ չորեքշաբթի ամերիկյան իշխանությունները ծրագրում են տեղյակ պահել Ռուսաստանին նախագահի որոշման մասին։










