Արարատում վրաերթի ենթարկված 85-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
«ԳԱԶ-33104-31» մակնիշի ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 6-ին՝ ժամը 12.15-ի սահմաններում, Արտաշատ-Երևան ճանապարհի 20-րդ կմ-ին` Այնթափ գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 1928 թ. ծնված Ռուբեն Ասատրյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նույն օրը, ժամը 15.50-ին, Ռուբւեն Ասատրյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:










