Թուրքիայում ևս 50 զբոսաշրջիկի թունավորման դեպք է գրանցվել

13:43 • 07.08.13

Ռուս զբոսաշրջիկների թունավորումները թուրքական հանգստավայրերում շարունակվում են. 23 զբոսաշրջիկ, այդ թվում՝ երեխաներ, թունավորվել են Ալանիայում, իսկ 24-ը՝ Մելեքում:

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հաղորդել է ՌԴ Զբոսաշրջության դաշնային գործակալության՝ «Ռոստուրիզմի» կայքը։

 

«Ռոստուրիզմն» ուշադրությամբ հետևում է թունավորման պատճառների հետաքննությանը և կապի մեջ են Անթալիայում Ռուսաստանի հյուպատոսարանի, Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարության և տուրօպերատորների հետ»,-ասված է գերատեսչության կայքում։

 

«Ռոստուրիզմը» նաև հաղորդել է, որ ավելի վաղ Բելդիբի գյուղում հոսպիտալացված 70 ռուս զբոսաշրջիկներից հիվանդանոցում է մնում միայն մեկ երեխա։ Grand Ring հյուրանոցը, որտեղ տեղի էր ունեցել զանգվածային թունավորումը, առաջարկել է անվճար շարունակել հանգիստը։