Պատահար Երևան-Կիրանց ավտոճանապարհին, կա տուժած

09:43 • 08.08.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 7-ին՝ ժամը 22.29-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Կիրանց ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 63 ՕԼ 027 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը, ինչի հետևանքով 1991թ. ծնված Ա. Ա. մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջևան քաղաքի բժշական կենտրոն: