Ռուսաստանում մանկական ճամբարում երեխային «խրատել են»՝ բռնաբարել տալով նրան
Ռուսական Անապա քաղաքի «Պրոմեթևս» մանկական ճամբարում Կրոպոտկին քաղաքից 9-ամյա աղջիկ է բռնաբարվել, հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով տուժածի մորը:
Երեխան լեզու չի գտել մեկ այլ աղջկա հետ, վերջինս էլ 10-12 տարեկան 11 երեխայի համոզել է «խրատել» նրան:
Քնի ժամին հարձակվելով երեխայի վրա՝ մյուս երեխաները նրան բռնաբարել են սանրով և դա նկարել բջջային հեռախոսներով:
Ճամբարի պատասխանատուներն ասում են, որ տեղյակ չեն եղել երեխաների կոնֆլիկտից, իսկ երեխայի ծնողների հետ փորձել են հարցերը լուծել ծածուկ:
Սակայն հարուցվել է քրեական գործ:










