Հնարավոր է` Ասադը վիրավոր է. ընդդիմադիր գեներալ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ավտոշարասյան վրա Դամասկոսում հարձակում է իրականացվել ընդդիմադիրների կողմից, ինչի հետևանքով հնարավոր է, որ Ասադը վնասվածքներ է ստացել, գրում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով ընդդիմադիր գեներալ Ֆիրաս ալ-Բիթարին։
Նա մանրամասնել է, որ երբ իրենք գաղտնի աղբյուրից տեղեկություն են ստացել մայրաքաղաքում Ասադի տեղաշարժի վերաբերյալ, ապա ծրագրել են հարձակումը՝ նախագահի ավտոշարասյունը դարձնելով 17 ականանետների թիրախ։
Այնուհանդերձ, գեներալը դժվարացել է հստակ ասել՝ վիրավո՞ր է Ասադը, թե՞ ոչ։ Սակայն որոշ ընդդիմադիրներ գտնում են, որ նախագահն այդ ավտոշարասյան մեջ չի գտնվել, այլ մեկ ուրիշում։










