Պաշտոնական Դամասկոսը հերքել է Ասադի վիրավորվելու մասին լուրը

13:03 • 08.08.13

Սիրիայի տեղեկատվության նախարարությունը հերքել է նախագահ Բաշար ալ-Ասադի ավտոշարասյան վրա իրականացված հարձակման մասին տեղեկությունը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

«Լուրն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։ Նախագահն ինքն է վարել մեքենան՝ մզկիթ ուղևորվելու համար, նա մասնակցել է աղոթքի արարողությանը, ողջունել է մարդկանց։ Ամեն ինչ կարգին է»,-հայտարարել է տեղեկատվության նախարար Օմրան ազ-Զոբին պետական հեռուստաընկերության եթերում։

 

Ավելի ուշ սիրիական հեռուստաընկերությունը ցուցադրել է տեսանյութ, որտեղ երևացել է մզկիթում աղոթող Ասադը։