Չեչնիայի մոլեռանդ հավատացյալ նախագահը մուսուլմաններին սխալ տոնի առիթով է շնորհավորել

18:22 • 08.08.13

Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը, որն իր կրոնական մոլեռանդությունը դրսևորում է նաև Twitter-ում, Instagram-ի իր էջում բոլորովին այլ տոնի առիթով է շնորհավորել մուսուլմաններին, որոնք այսօր տոնում են Ուրազ Բայրամը: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»:

 

Կադիրովը մուսուլմաններին շնորհավորել է Կուրբան Բայրամի առիթով, ընդ որում՝ մի քանի անգամ:

 

Ուրազ Բայրամով (արաբ.՝ Էյդ ալ-Ֆիտր, հայերեն՝ Թաթախման տոն) մուսուլմանները նշում են Ռամադան ամսվա ավարտը: Իսկ զոհաբերության տոնը՝ Կուրբան բայրամը, մուսուլմանները պետք է նշեն 70 օրից՝ հոկտեմբերի 15-ին:

 

Կադիրովն ի վերջո նկատել է սխալը, ներողություն խնդրել և ամեն բան բացատրել հոգնածության գործոնով: Նա անկեղծացել է, որ տոնական թոհուբոհի մեջ մի քանի օր չի քնել: