Գիշերով տարել են Զեյթունի գերեզմանատուն, ծեծել, հետո թալանել
Օգոստոսի 8-ին, ժամը 00:30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 19-ամյա մի երիտասարդից հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 6-ին, ժամը 23:30-ի սահմաններում 1986 թ. ծնված Սևակ Մ.-ն և 1986 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն «Օպել Աստրա-Ջի» մակնիշի ավտոմեքենայով իրեն տարել են Զեյթունի գերեզմանատուն, որտեղ ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին և գլխին` պատճառելով ֆիզիկական ցավ, պահանջել գումար, ապա ստուգելով գրպանների պարունակությունը, գումար չգտնելով` հափշտակել են 40.000 դրամ արժողության իր բջջային հեռախոսը: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության հաղորդագրությունից:
Օգոստոսի 8-ին, ժամը 01:30-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Սևակ Մ.-ն և Անդրանիկ Ա.-ն Ավանի Դուրյան թաղամասից բերման են ենթարկվել ոստիկանություն:
Կատարվում է հետաքննություն:










