3-ամյա տղան միացրել է ավտոմեքենայի շարժիչը և հարվածել ծառին

16:21 • 08.08.13

Օգոստոսի 7-ին, ժամը 17:40-ի սահմաններում, 3-ամյա տղան «ԳԱԶ-3110» ավտոմեքենայի սրահում, որը կայանված է եղել Արճիս գյուղի «Համոյի աղբյուր» կոչվող հանդամասում` անզգուշաբար կպել է փոխանցման տուփի բռնակին, և ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից ու հարվածել ծառի, ինչի հետևանքով երեխան և մեքենայում գտնվող մի կին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:


Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության հաղորդագրությունից: Կատարվում է քննություն: