Ղարաբաղից Երևան եկող ընտանիքը վթարի է ենթարկվել. մահացել է Արցախի ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի թոռը
Արագածոտնի մարզում այսօր` օգոստոսի 8-ին, ժամը 16:10-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի բնակիչ, 61-ամյա Կարեն Ղ-ը, վարելով «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:
61-ամյա Կարեն Ղ-ի, նրա կնոջ 54-ամյա Գոհար Մկրտչյանի և Ռուզաննա Մկրտչյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ 6-ամյա Արթուր Մկրտչյանին, ով պոլիտրավմա է ստացել, կյանքը փրկել չի հաջողվել: Մահացած փոքրիկը Արցախի Գերագույն Խորհրդի նախկին նախագահ, վաղամեռիկ Արթուր Մկրտչյանի թոռն էր:
Այս մասին հայտնում է NEWS.am-ը:










