Ամերիկացին վիճել է ընկերուհու հետ և մի քանի մարդ սպանել
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալաս քաղաքի բնակիչը կրակ է բացել մարդկանց վրա՝ ցանկանալով այդ կերպ հաշիվները մաքրել իր ընկերուհու հետ, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Ոստիկանությունից հայտնի է դարձել, որ չորեքշաբթի լույս հինգշաբթի տեղի ունեցած գործողության հետևանքով 4 հոգի զոհվել է, ևս 4-ը հիվանդանոց է տեղափոխվել:
Թիրախը եղել են ընկերուհու շենքի բնակիչները: Պարզելով, որ ընկերուհին տանը չէ, ամերիկացին, ում անունը չի հրապարակվում, մեկնել է հարևան Դեսոտո քաղաք: Այստեղ էլ նա պայթուցիկ է գործարկել այն տան մոտ, որում գտնվել է ընկերուհին, այնուհետ մտել է տուն և նորից կրակ բացել մարդկանց վրա:
Հրաձիգը ձերբակալված է, կատարվում է քննություն:










