Դամասկոսում պայթյունի հետևանքով զոհված հայի հուղարկավորությունը կկայանա այսօր
Պարզվել է, որ երեքշաբթի օրը Դամասկոսի Ջարամանա արվարձանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թվում հայ է եղել։ Այդ մասին լիբանանյան «Ազդակին» տեղեկացրել է Դամասկոսի թղթակիցը։
«Ջարամանա շրջանի «Սիուֆ» հրապարակի մոտ ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով մահացած մի քանի անհայտ դիակների երկարատև ստուգումից հետո պարզվել է, որ զոհերի թվում է նաև 1966թ.-ին ծնված Սարգիս Մերեսճյանը»,-գրում է «Ազդակը»։
Նա պայթյունի պահին գտնվել է տարածքով անցնող ավտոբուսի մեջ, որը հրդեհվել էր։
Թաղման արարողությունը կատարվելու է այսօր՝ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում։










