Ֆրանսիայում ֆերմերներն ի նշան բողոքի 100.000 հատ ձու են կոտրել

15:09 • 08.08.13

Ֆրանսիացի թռչնաբույծները Բրետան շրջանի հարկային ծառայության շենքի մոտ 100.000 հատ ձու են կոտրել՝ ի նշան իրենց արտադրանքի ցածր գների դեմ բողոքի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ֆերմերները սպառնում են ամեն օր 100.000 հատ ձու կոտրել, ինչը Բրետանում ամեն օր արտադրվող հավկիթների 5 տոկոսն է կազմում:

 

Նրանք վստահեցնում են, որ արտադրության ծախսերը կազմում են 95 եվրոցենտ, մինչդեռ շուկայական գինն ընդամենը 75 ցենտ է: