Իսրայելի իշխանությունները փակել են Էյլատ քաղաքի օդանավակայանը

21:11 • 08.08.13

Իսրայելի իշխանությունները ժամանակավորապես փակել են Եգիպտոսի մոտակայքում գտնվող Էյլատ քաղաքի օդանավակայանը, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Al-Arabiya-ին:


Ըստ հեռուստաընկերության տվյալների, այն փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չհրահանգեն հակառակը:


Հնարավոր է, որ իսրայելական իշխանություններն առաջնորդվում են անվտանգության նկատառումներով. ամերիկյան հետախուզությունը գաղտնալսել է «Ալ-Կաիդայի» բանակցությունները, որոնց ժամանակ նրանք խոսում են որևէ արտասահմանյան դեսպանության դեմ դավադրություն կազմակերպելու մասին: