Վիետնամի ջունգլիներում հայտնաբերվել են 40 տարի առաջ կորած հայրն ու որդին
Վիետնամի կենտրոնական մասի ջունգլիներում հայտնաբերել են 40 տարի առաջ կորած հորն ու որդուն, հայտնում է Lenta.ru-ն:
Տասնամյակներ առաջ կորած հայրը՝ Հո Վան Տանը 82, որդին՝ Հո Վան Լանան 42 տարեկան է: Նրանց պատահաբար նկատել են տեղի բնակիչները և փրկարարների են կանչել:
Տղամարդիկ բնակվել են ծառերի վրա՝ 5 մ բարձրության վրա պատրաստված խրճիթներում, կրել են ծառի կեղևներից պատրաստված հագուստ: Մեկուսացման պատճառով նրանք գրեթե չեն խոսում իրենց ցեղի լեզվով: Հայր ու որդի զբաղվել են հավաքչությամբ, նաև եգիպտացորեն աճեցրել:
Հայտնի է դարձել, որ 40 տարի առաջ տղամարդը հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կորցրել է իր ընտանիքի մյուս անդամներին և մեծ ցնցում ապրել, ինչից հետո որոշել էր կտրել կապը քաղաքակրթության հետ:










