Լոնդոնում ձերբակալվել է Եվրոպոլով որոնվող «Կոզա Նոստրայի» պարագլուխը
Լոնդոնում ձերբակալվել է սիցիլիական մաֆիայի՝ «Կոզա Նոստրայի» պարագլուխներից մեկը՝ Դոմենիկո Ռանկադորեն, ում իտալացի իրավապահները չէին կարողանում բռնել 20 տարի շարունակ, գրում է ria.ru-ն՝ հղում անելով France Presse-ին:
Ոստիկանության տվյալներով՝ Իտալիայում Ռանկադորեն դատապարտված է 7 տարվա ազատազրկման «Կոզա Նոստրա» ազդեցիկ հանցավոր խմբավորման հետ ունեցած կապերի համար: Նա հետախուզման մեջ էր գտնվում 1994 թվականից:
Վաթսունչորսամյա մաֆիոզը ձերբակալվել է չորեքշաբթի երեկոյան՝ Եվրոպոլի հարցման համաձայն: Նա կկանգնի բրիտանական դատարանի առաջ, որտեղ կքննվի Իտալիա նրա արտահանձնման հարցը:










