Ձորն ընկած ՄԱԶ-ի վարորդը տեղում մահացել է

15:51 • 08.08.13

Օգոստոսի 7-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Մադան թաղամասի ճանապարհի 3-րդ կմ-ին «ՄԱԶ-5549» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և շրջվել ձորը: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության հաղորդագրությունից:


Վարորդը` 1959 թ. ծնված Մամիկոն Գրիգորյանը, տեղում մահացել է:


Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:


Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: