Մոսկվայի կենտրոնում հայտնաբերվել է ընդհատակյա հյուրանոց ապօրինի ներգաղթյալների համար
ՌԴ Թմրանյութերի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության աշխատակիցները ստուգումների ընթացքում Մոսկվայի կենտրոնում գտնվող շինությունում հայտնաբերել են ընդհատակյա հյուրանոց, որտեղ բնակվել են ապօրինի ներգաղթյալներ, գրում է Взгляд-ը:
Տեղեկատվություն է ստացվել, որ «Գոսպիտալնի վալ» փողոցի վրա գտնվող հանրակացարանում, հնարավոր է, թմրանյութ են վաճառում: Ստուգումների ընթացքում դաշնային ծառայության և ոստիկանության աշխատակիցներն ապօրինի հյուրանոց են հայտնաբերել, որտեղ բնակվել են Ռուսաստանի քաղաքացիներ և ապօրինի ներգաղթյալներ:
Հանրակացարանում ձերբակալվել է մոտ 120 հոգի՝ պարզելու համար Ռուսաստանի տարածքում նրանց գտնվելու օրինականությունը, ինչպես նաև վերցվել է անձնագրերի 363 պատճեն:
Հուլիսի 29-ից ձերբակալվել է մոտ 3.000 ապօրինի ներգաղթյալ՝ Վիետնամից, Եգիպտոսից, Մարոկկոյից, Սիրիայից, Ղրղզստանից, Ադրբեջանից և Ուզբեկստանից, որոնցից մոտ 1.500-ին վարչական պատասխանատվության են ենթարկել։










