Նարեկ Սարգսյանը նշանակվել է ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Նարեկ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ:
Հիշեցնենք, որ երեկ Նարեկ Սարգսյանը պաշտոնապես ազատվեց Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից: Իսկ հիշյալ կոմիտեն նոր կառույց է, որը ստեղծվել է բոլորովին վերջերս՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հուլիսի 22-ի հրամանագրով, և նպատակ ունի համակարգել հանրապետության քաղաքաշինության ոլորտը:










