Օբաման սիրիացիներին 195 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի

17:55 • 08.08.13

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ Միացյալ Նահանգները Թաթախման տոնի՝ Eid al-Fitr-ի առթիվ 195 մլն դոլարի մարդասիրական ու պարենային օգնություն կտրամադրի սիրիացիներին, տեղեկացնում է Al Arabiya-ն։

 

Նախագահն ընդգծել է, որ ինքը ցանկանում է օգնել միլիոնավոր սիրիացիների, որոնք տուժել են հակամարտության հետևանքով։ Սա նշանակում է, որ այս օգնությամբ Ամերիկան սիրիական հակամարտության 2 տարիների ընթացքում արդեն 1 մլրդ դոլարի մարդասիրական օգնություն ուղարկած կլինի այդ երկիր։ 

 

Այս օգնությունից առաջ ԱՄՆ-ի իշխանությունները հավանություն են տվել սիրիացի ապստամբներին որոշակի քանակի զինամթերք տրամադրելու առաջարկին, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան կասեցնել նախագահ Բաշար ալ- Ասադի զորքերի կողմից վերջին շրջանում արձանագրած հաջողությունները։