Պենտագոնը դադարեցրել է էրոտիկ ամսագրերի վաճառքը ռազմական բազաներում

09:49 • 08.08.13

ԱՄՆ զինված ուժերի ղեկավարությունը որոշում է ընդունել դադարեցնել էրոտիկ ամսագրերի վաճառքն աշխարհի տարբեր անկյուններում գտնվող ամերիկյան բազաների վաճառքի կենտրոններում: Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Պենտագոնի Exchange Service գործակալության ներկայացուցիչ Ջադ Էնսթին, ով իրականացնում էր վաճառքը:

 

Էնսթիի խոսքով՝ օգոստոսի 1-ից ընդհանուր առմամբ դադարեցվել է 891 անուն ամսագրերի տարածումը, որոնցից 48-ը պատկանում են «մեծահասակների» համար կատեգորիային: Խանութներից անհետացել են այնպիսի հայտնի հրատարակություններ, ինչպիսին են Playboy-ը և Penthouse-ը, գրում է Взгляд-ը՝ հղում անելով ИТАР ТАСС-ին:

 

«ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ անկում է նկատվում պարբերականների վաճառքի հարցում, իսկ ռազմական խանութներում՝ առավել ևս: 2012 թվականին, 2011-ի համեմատ, մեր վաճառքն անկում է գրանցել 18.9 տոկոսով»,- ասել է Էնսթին: Նրա կարծիքով՝ Պենտագոնի այս որոշման պատճառով դժգոհություն ոչ մեկի մոտ չի առաջանա, քանի որ «ավելի ու ավելի շատ մարդիկ են ստանում իրենց ցանկալի ինֆորմացիան համացանցի միջոցով»: