«Թունավոր Նեթանյահու». Իսրայելի վարչապետին մեղադրել են Մերձավոր Արևելքի խաղաղությունը խախտելու համար

17:24 • 08.08.13

Գերմանական Stuttgarter Zeitung պարբերականը Facebook-յան իր էջում հրապարակել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի վերաբերյալ սկանդալային մի ծաղրանկար, որում վարչապետը թույնում է Մերձավոր Արևելքի խաղաղության աղավնուն։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, ծաղրանկարում Նեթանյուհուն թույն է լցնում մի կտոր հացի վրա, որը պետք է ուտի կտուցի մեջ ձիթենու ճյուղը պահող աղավնին։ Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ թույնով լի շշի վրա գրված է «բնակավայրերի կառուցում»։

 

Ծաղրանկարն ակնարկում է Արևմտյան ափին հրեական նորանոր բնակավայրերի կառուցման աշխատանքները, ինչն առաջացնում է պաղեստինյան կողմի զայրույթը։