Պակիստանում ոստիկանի թաղմանը պայթեցրել են գերեզմանը. 27 զոհ
Պակիստանի Քվետա քաղաքում սպանված ոստիկանի հուղարկավորության ժամանակ պայթեցվել է գերեզմանը, ինչի հետևանքով 27 մարդ է զոհվել, հայտնում է CNN-ը:
Թաղման ողբերգությունից տուժածների թիվը 50-ից ավելի է:
Զոհերի թվում են նաև տեղի բարձրաստիճան ոստիկաններ:
Հայտնի է, որ ըստ ամենայնի՝ մահապարտ ահաբեկչի կողմից գործարկված ռումբը 8-10 կգ պայթուցիկ նյութեր է պարունակել:
Առայժմ ոչ ոք չի ստանձնել գործողության պատասխանատվությունը:










