Ակտիվիստները կարմիր գծեր են ներկել քաղաքապետարանի դիմաց ավտոկայանատեղում (տեսանյութ)
Քաղաքապետարանի դիմաց արդեն երկու շաբաթից ավելի նստացույց անցկացնող ակտիվիստներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել վճարովի ավտոկայանատեղիների համակարգը ներդնելու որոշման դեմ` կարմիր գծեր ներկելով քաղաքապետարանի դիմացի ավտոկայանատեղում, տեղեկացնում է Jfhr.am կայքը:
Ոստիկանները, սակայն, անմիջապես միջամտել են, փորձեցին ակտիվիստների ձեռքից խլել կարմիր ներկը՝ հիմնավորելով, որ ակտիվիստներ խախտում են «հասարակական կարգը։










