Հռոմի Պապը ցանկանում է խստացնել Վատիկանի բանկի վերահսկողությունը
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հրահանգել է ուժեղացնել վերահսկողությունը Վատիկանի բանկի ֆինանսական գործողությունների շուրջ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Որոշման մեջ նշվում է, որ այս քայլն ուղղված կոռուպցիայի և փողերի դեմ պայքարի խթանմանը, ինչպես նաև ահաբեկչության ֆինանսավորման կանխմանը:
Հունիսին կաթոլիք եկեղեցու ղեկավարը ստեղծել էր հանձնաժողով Վատիկանի բանկի գործունեությունը ստուգելու համար:
Աշխարհում ամենագաղտնապահ բանկերից մեկին մեղադրում են կոռուպցիայի և ոչ արդյունավետ աշխատանքի համար:
Անցյալ ամիս Վատիկանը սառեցրել է բարձրաստիճան հոգևորականներից մեկի հաշիվները, որովհետև նա կասկածվում էր փողերի լվացման մեջ ներգրավված լինելու համար:










