ԼՂՀ-ում մոլորված հայ զինծառայողը հատել է շփման գիծը և անցել ադրբեջանական տարածք

12:12 • 08.08.13

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում այսօր մոլորված հայը հատել է ադրբեջանական սահմանը, ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։


ԼՂՀ ՊԲ-ի կայքում տարածված հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է ադրբեջանական կողմից պահպանության տակ գտնվող տարածքում:


Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: