Էջմիածնում ինքնասպանության նպատակով նետվել է գնացքի տակ

15:59 • 08.08.13

Օգոստոսի 7-ին, ժամը 14:50-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Ծանր գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1935 թ. ծնված Պ. Բաղդասարյանը: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության հաղորդագրությունից:


Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14:00-ի սահմաններում, Ջրառատ գյուղում գտնվող «Հարավ-Կովկասյան» երկաթուղու «Էջմիածին» կայարանում, ինքնասպանություն գործելու նպատակով, Պ. Բաղդասարյանը նետվել է ընթացող MPT-4 մոդելի գնացքի տակ:


Նույն օրը՝ ժամը 17:00-ին, հիվանդանոցում Պ. Բաղդասարյանը, գիտակցության չգալով, մահացել է:


Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: