Տիգրան Բարսեղյանը նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2013թ. օգոստոսի 8-ի N 4024-Ա որոշումով Տիգրան Բարսեղյանը նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բարսեղյանը ճարտարապետության թեկնածու է, պրոֆեսոր, 2003թ-ից ՀՊՃՀ Ճարտարապետության ֆակուլտետի դեկանն է, իսկ 2009-ից մինչ օրս նաև Ճարտարապետության և դիզայնի դեպարտամենտի ղեկավար-դեկանը:
Հիշեցնենք, որ Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել էր օգոստոսի 7-ին և նշանակվել ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ:










