Գովազդատուները խզում են իրենց կապերը Ask.fm-ի հետ՝ անչափահաս աղջկա ինքնասպանությունից հետո
Բոլոր գովազդատուները շտապում են հանել իրենց գովազդային բաներները Ask.fm կայքից (հարցուպատասխանի համակարգ), հաղորդում է The Daily Mirror-ը:
Պատճառը դեռահասի հետ կապված միջադեպն է. 14 տարեկան Հանա Սմիթն ինքնասպան էր եղել՝ մի քանի անանուն օգտատերերի կողմից կայքում ենթարկվելով ճնշումների և սպառնալիքների: Նա օգնության էր դիմել, որից հետո նրան սկսել էին ծաղրել, ինչից հետո նա ինքնասպան էր եղել:
«Մենք այլ ընկերությունների հետ համագործակցության խիստ պայմաններ ունենք և գովազդ չենք տեղադրում կասկածելի ռեսուրսներում: Անընդունելի կայքերում գովազդը ողջ ոլորտի խնդիրն է, և մենք աշխատում ենք գովազդային ոլորտի ներկայացուցիչների հետ այդ հարցը լուծելու ուղղությամբ»,- ասել է իր գովազդը հանած վերջին ընկերության՝ BT Group-ի մամուլի քարտուղարը:










