Կահիրեի Սբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցու վրա գրություն է հայտնվել. «Եգիպտոսն՝ իսլամական»

11:21 • 09.08.13

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցու մուտքի մոտ՝ ցուցանակի վրա, ի հայտ է եկել սև ներկով արված է մակագրություն՝ «Եգիպտոսն՝ իսլամական», այս մասին տեղեկացնում է Yerkirmedia.am–ը։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Կահիրեի չորս հայկական եկեղեցիներից մեկն է։


Գրությանն անդրադարձել է եգիպտական ONtv հեռուստաալիքի եթերով հեռարձակվող «Հարգալից մարդիկ» հեռուստահաղորդման հեղինակը՝ իր ամենշաբաթյա ծրագրում անդրադառնալով Եգիպտոսում տիրող վիճակին և «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության գործունեությանը։


Հեղինակը քննդատության է ենթարկել այդ երկրում ապրող ազգային համայնքներին։