Կրկին ռումբի ահազանգ. Էյֆելյան աշտարակն ամբողջովին տարհանվել է, ապա վերաբացվել

20:05 • 09.08.13

Փարիզում ամբողջովին տարհանվել է Էյֆելյան աշտարակը, քանի որ հերթական անգամ ահազանգել են դրանում ռումբի առկայության մասին:


Business Insider-ը այս ընթացքում ի մի է բերել տարհանվող տուրիստների «ռեպորտաժները» դեպքի վայրից:
Անվտանգության ուժերի աշխատանքներից հետո տեսարժան վայրը վերաբացվել է:


Լրատվականները հայտնում են, որ հայտնի աշտարակը հաճախ է նման ահազանգերի «զոհ» դառնում, սակայն այս անգամ առավել լուրջ մոտեցան ահազանգին, քանի որ ԱՄն-ն նախազգուշացրել է սպասվող ահաբեկչությունների մասին, ինչի պատճառով սեփական դիվանագիտական ներկայացուցչություններն է փակել 20 երկրներում: